1980-ականներին գիտնական Վարդան Յավրույանին գործուղեցին Կուբա։ Ճանապարհն անցնում էր Լոնդոնով, որտեղ նա առաջին անգամ ջին համտեսեց։ Վերադառնալով Հայաստան՝ նա որոշեց ջինի բաղադրատոմս ստանալ՝ օգտագործելով միայն Հայկական լեռնաշխարհում աճող գիհու հատապտուղները։ Տարիներ անց Յավրույանների ընտանիքի կրտսեր անդամները գիտական աշխատություններում գտան ջին պատրաստելու բաղադրատոմսը։ Նրանք որոշեցին թարմ շունչ հաղորդել իրենց պապիկի բաղադրատոմսին և ձեռնամուխ եղան ալկոհոլ ստեղծել բոլորովին նոր ոգով: Այստեղից էլ առաջացել է ջինի Vogis անունը, որը հայերեն ոգի բառն է։ Ժամանակին ջինը վաճառվում էր դեղատներում՝ որպես բուժիչ նյութ, այս իսկ պատճառով շշի պիտակը հիշեցնում է այդ բուժիչ նյութը և թողնում է բուժող, կազդուրող զգացողություն: Սակայն ժամանակակից մոտեցման և նկարազարդման շնորհիվ գիհին ստացել է գեղեցիկ տեսք։ Ապրանքը աչքի է ընկնում խանութների և բարերի ցուցափեղկերին՝ մեծացնելով սպառողների հետաքրքրությունը ջինի նկատմամբ։